Լեհաստանում հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած գրեթե 100 կիլոգրամ պայթուցիկ


01:00 , 22 օգոստոս, 2017

168.am-ը գրում է.

Լեհաստանում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի գրեթե 100 կիլոգրամ պայթուցիկ նյութ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդմանը:

Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մի ամբողջ զինանոց են հայտնաբերել. 10 կիլոգրամանոց ավիացիոն ռումբ և 134 նռնակ: Բոլոր պայթուցիկ նյութերն արդեն ոչնչացված են: