Ամերիկացի բլոգերը համեմատել է սպասումն իրականության հետ


17:30 , 21 օգոստոս, 2017

Ամերիկացի բլոգեր Ռուդի Մանկուսոն համեմատել է սպասումներն իրականության հետ։ Հոլովակը հրապարակվել է նրա YouTube-ի ալիքում և մեկ օրից պակաս ժամանակում դիտվել 480 հազար անգամ։

Տեսանյութում բլոգերն էկրանը բաժանել է 2 մասի՝ «Սպասման» և «Իրականության»։ Դրանց օգնությամբ նա ցույց է տվել, թե որքան է տարբերվում իրականությունը երևակայությունից։

Այսպիսով՝ չնայած դրական տրամադրվածությանը՝ Մանկուսոյին չի հաջողվել համեղ նախաճաշ պատրաստել, հասցնել գնացքին, ստանալ քննական դրական գնահատական և նույնիսկ ծանոթանալ աղջկա հետ։