Ամբողջ աշխարհում կա ընդամենը 7 կին, ովքեր իրավունք ունեն Հռոմի պապի ներկայությամբ սպիտակ հագուստ կրել. ովքե՞ր են նրանք


21:15 , 21 օգոստոս, 2017

Քչերը գիտեն, որ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ, կինը պետք է կրի երկարաթև սև հանդերձանք և գլխին էլ սև գլխաշոր գցի: Սա շատ հին ավանդույթ է, որը գալիս է դեռևս այն ժամանակներից, երբ ողջ աշխարհում կառավարման հիմնական և տարածված ձևը միապետությունն էր:

Սպիտակ հագուստ կերլու իրավունք ունեին միմիայն կաթոլիկություն դավանող թագուհիներն ու արքայադուստրերը: Քանի որ դա շատ հազվադեպ երևույթ է մեր օրերում,  այդ իրավունք ունեն ընդամենը 7 կանայք:

Ահա թե ովքեր են այդ կանայք՝ Մոնակոյի իշխանուհի Շարլեն, Իսպանիայի թագուհի Սոֆիա և թագուհի Լետիցիա, Բելգիայի թագուհի Մատիլդա և թագուհի Պաոլա, Լյուքսեմբուգի Մեծն դքսուհի Մարիա Թերեզա և Նեապոլի արքայադուստր Մարինա: