ԱԱ-2017. Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաջորդ փուլում են


17:30 , 21 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրակակչում:

98 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Արթուրը 3:1 հաշվով հաղթել է իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադենին:

Հաղթանակ է տարել նաև 75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը, ով 9:0 հաշվով հաղթել է կուբացի Էրնանես Ռիոսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։