Կոկա-Կոլա «Ամառ - 2017» խաղարկության 5 հաջողակ հաղթողները շուտով կմեկնեն Հունաստան


14:25 , 21 օգոստոս, 2017

Ամառվա ամիսներն անմոռանալի դարձնելու համար` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հունիսի 1-ից օգոստոսի 31-ը կազմակերպել է «Ամառ-2017» խաղարկությունը։ Գլխավոր մրցանակն է ուղևորություն երկու անձի համար դեպի Հունաստան։ 5 հաջողակ հաղթողներ Հովհաննես Կասպարյանը, Հայկ Ղազարյանը, Հռիփսիմե Աֆրիկյանը, Նելլի Զեյնալյանը և Գայանե Հարությունյանն իրենց մտերիմների հետ այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն, որտեղ նրանց ողջունել են ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը և միջոցառման պատվավոր հյուր Հայաստանում Հունաստանի դեսպան Ն․Գ․ տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան։

21014977_1637289479648615_753235402_o

«Մեր ընկերությունը մշտապես ձգտում է երջանկություն պարգևել մեր սպառողներին, նրանց միավորել՝ հատուկ առիթներ տոնելու կամ պարզապես միասին ուրախ ժամանակ անցկացնելու։ Ամառվա օրերը հենց դրան էլ տրամադրում են։ Սա հաշվի առնելով՝  Կոկա-Կոլա զովացուցիչները սիրողների համար ստեղծեցինք դեպի Կրետե շրջագայություն հաղթելու այս յուրօրինակ հնարավորությունը։ Երկրի ընտրությունը պատահական չէ․մեր ընկերությունն ամուր հունական արմատներ ունի, և քանի որ Հունաստանը մեծապես սիրված է նաև հայերի կողմից, վստահ ենք՝ մեր հաղթողները ուրախությամբ կբացահայտեն այդ հրաշալի երկիրը», նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօերն Քրսիտոֆ Սփեքը։

21014977_1637289479648615_753235402_o

Հայաստանում Հունաստանի դեսպան Ն․Գ․տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան խաղարկության հաղթողներին ուրախ ուղևորություն մաղթեց՝ նշելով որ Հունաստանի խոշորագույն կղզին լինելով՝ Կրետեն, բազմաթիվ լողափներից բացի, այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ իր հարուստ մշակութային և պատմական ժառանգությանը։ Վերջինս հայերի համար հատկապես հետաքրքիր կլինի, քանի որ Կրետեյում հայերը բնակվում են դեռևս բյուզանդական ժամանակաշրջանից։

21017643_1637289466315283_190816729_o

Դեպի Հունաստան ուղեգրերից բացի, «Ամառ-2017» խաղարկության մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ բրենդավորված բաժակներ, սրբիչներ, ականջակալներ և հեծանիվներ: Խաղարկության ընթացքում արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվն էլ գերազանցում է 110 000-ը։

21035026_1637289469648616_988702307_o