Էմմա Սթոունը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին


14:00 , 21 օգոստոս, 2017

Panorama.am-ը գրում է.

Forbes-ը կազմել է 2017թ-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակը, որն այս տարի գլխավորում է օսկարակիր Էմմա Սթոունը:

28-ամյա դերասանուհուն «Լա-Լա Լենդ» ֆիլմը  բերել է ոչ միայն «Օսկար», այլև զգալի կարողություն:

Օսկարակիր դերասանուհին վերջին 12 ամիսներին վաստակել է $26 մլն:

Երկրորդ հորիզոնականում 48-ամյա Ջենիֆեր Էնիսթոնն է՝  25.5 մլն դոլար եկամուտով: Այդքան եկամուտ դերասանուհին ստացել է ոչ միայն կինոյից, այլև Emirates Airline, Smartwater և Aveeno ընկերությունների հետ համագործակցությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ