Քուրթ Վոլքերն այսօր Մինսկում Վլադիսլավ Սուրկովի հետ կքննարկի Ուկրաինայի հարցը


15:50 , 21 օգոստոս, 2017
Azatutyun.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերն այսօր Մինսկում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը քննարկելու համար:

Պետքարտուղարության հաղորդմամբ, դռնփակ այս հանդիպումից հետո Վոլքերը կմեկնի Կիև, ուր այդ օրերին բանակցություններ է վարելու նաև Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը վերականգնելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: