Ուզում ենք բոլոր գյուղերում ու քաղաքներում ստեղծել մշակութային միավորներ, վերականգնել մեր մշակութային կենտրոնները. Արմեն Ամիրյան


12:40 , 21 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.
«ԱՐԱՐ» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում մշակութային ոլորտների պահպանումը, տարածումը և հանրահռչակումը: Այն նաև աշխատատեղեր կստեղծի տեղացի մասնագետների համար և կօգնի կանխել արտագաղթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանը:

«Այս ծրագրով ուզում ենք բոլոր գյուղերում ու քաղաքներում ստեղծել մշակութային միավորներ, վերականգնել մեր մշակութային կենտրոնները: Ուզում ենք երեխաներին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին, և այդ մշակույթով դառնալ ամուր, կուռ ժողովուրդ: «ԱՐԱՐ»-ի  մասնագետները մեր մշակութային կյանքը թարմացնող հերոսներն են լինելու»,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու հավելել՝ վստահ է, որ ծրագիրը հաջողություն է ունենալու: Կարևորագույն ծրագրի սկիզբն ազդարարվել է Բերդավանից:

«Ծրագիրը ենթադրում է մշակույթի պահպանում, տարածում, զարգացում և հանրահռչակում տեղի մասնագետների ուժերով: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: