Իսլանդիայում ոստիկանության կողմից կարգազանց վարորդի հետապնդումն ավարտվել է նրանով, որ մեքենան մխրճվել է մայրաքաղաք Ռեյկյավիկից 50կմ հեռավորության վրա գտնվող Կեֆլավիկ միջազգային օդանավակայանի ժամանման սրահ, հայտնում է Iceland Monitor-ը:
Ականատեսներից մեկի խոսքով՝ մեքենայի վարորդը մոտ 20 տարեկան է: Սկզբում երիտասարդը ձեռքերը վեր է բարձրացրել՝ ձևացնելով, թե իբր հանձնվում է, բայց երբ ոստիկանը նրան է մոտեցել, երիտասարդը հարվածել է իրավապահի դեմքին:
Այնուհետև նա վազել է ճանապարհի մեքենաներից մեկի կողմը, կոտրել դրա ապակին ու փոխադրամիջոցից դուրս հանել կին վարորդին: Փորձելով դիմել փախուստի՝ նա մեքենայով մխրճվել է օդանավակայանի ժամանման սրահ ու կոտրել ապակին:
Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա: Իրավապահների խոսքով՝ բարեբախտաբար, միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի ոչ գերծանրաբեռնված աշխատանքային ժամերին:
Մեքենան, որով երիտասարդը փորձում էր փախչել իրավապահներից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: