Բիկինի՝ անապատի մեջտեղում. Քորթնի Քարդաշյանը հանգստանում է Եգիպտոսում


14:10 , 20 օգոստոս, 2017

38-ամյա Քորթնի Քարդաշյանը շարունակում է հանգստանալ Եգիպտոսում՝ իր երիտասարդ սիրեկանի և ընտանիքի բարեկամների հետ: Աֆրիկյան այս երկրում նրանք արդեն հասցրել են դիտել և Սֆինքսին, և նստել ուղտերի վրա, և ժամանակ անցկացնել զբոսանավում:

Ուշագրավ է, որ Քորթնիի վերջին լուսանկարներում, որ հրապարակվել են Instagram-ի նրա էջում, նա իր 23-ամյա սիրեկանի հետ չէ: Այս լուսանկարներում Քարդաշյանը այլ մկանուտ գեղեցկատես երիտասարդի հետ է: «Ո՞վ է սա»,- իրենց մեկնաբանություններում գրում են նրա շփոթահար բաժանորդները:

Image result