Բագրատյանի և հայոց լեզվի մասին


22:54 , 19 օգոստոս, 2017
Ժամանակակից հայոց լեզուն շատ խնդիրներ ունի։ Լեզուն կենդանի օրգանիզմ է , այստեղ ծնվում և մահանում են նոր բառեր, ընկալումներ։Իսկ այսօր այդ բնական պրոցեսը խաթարված է։ 
Մեռած բառերը չեն թաղվում։Մեր դպրոցներում ու համալսարաններում ոսկեղենիկ համառությամբ շարունակում են սովորեցնել բառեր որոնք չեն օգտագործվում և չեն էլ օգտագործվելու։
Իսկ լեզուն գրեթե չի հարստացվում , գրականությունը և միջազգային շփումները չեն կատարում այդ ֆունկցիան։
Մեր գիտական լեզուն ուղղակի ճգնաժամ է ապրում ։Եթերային լեզու գոյություն չունի։
Վերջին շրջանում ես մի քանի հայերեն փայլուն թարգմանություն կարդացի (Վարդի անունը) ,բայց անկեղծ լինենք ՝ովա գիրք կարդում։ 
Մեր լեզվի և իրականության,ժամանակակից ռիթմի մեջ անջրպետ կա։Եվ եթե չենք ցանկանում՝ անջրպետը անդունդ դառնա պետք է ոչ թե Բայրոնի տափակ մեջբերումները հիշել կամ էլ ուղղագրական,շարահյուսական ու կետադրական սխալնեով ստատուսներ գրել Բագրատյանի դեմ,այլ այս խնդիրները բարձրաձայնել։