Ֆրանսիական ՊՍԺ-ն և «Մոնակոն» համաձայնության են եկել հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:
Կատալոնական պարբերականի համաձայն՝ գործարքի կայացման մասին կհայտնվի առաջիկա ժամերին: 18-ամյա ֆուտբոլիստի համար փարիզցիները կվճարեն 180 միլիոն եվրո, ևս 20 միլիոն՝ բոնուսների տեսքով:
Մբապեին գնելու ֆավորիտ էր համարվում Մադրիդի «Ռեալը», որը նրան պատրաստ էր վճարել տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։