Իգնատի Առաքելյան. Մինչև 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր


18:24 , 19 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.

Արարատի մարզի Երասխավան համայնքում «Գրին ֆարմեր» ընկերությունը պատրաստվում է հիմնվել  կեռասի, ծիրանի և խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով:

Այսօր համայնք այցելած գյուղատնտեսության նապարար Իգնատի Առաքելյանին ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները  կիրականացվեն  հաջորդ տարվա գարնանը:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը կսկսեն ստանալ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա:

Այգին ամբողջությամբ պատված կլինի  հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաև հակաանձրևային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է  կաթիլային համակարգով, կներդրվի նաև  հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Նա վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն  կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։