Լիբանանը ներգրավվում է ԻՊ-ի դեմ պայքարի մեջ՝ կարգավորելու իրադրությունը երկրի սահմանին


16:32 , 19 օգոստոս, 2017
Azatutyun.am-ը գրում է.

Լիբանանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է, որ «երկար սպասված» ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հետ սահմանակից շրջանները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատելու նպատակով:

Միաժամանակ՝ լիբանանյան շիա մահմեդական «Հզբոլա» խմբավորումը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի հետ համատեղ ռազմական գործողություն են սկսում սիրիական տարածքից: Լիբանանի բանակը ճշտել է, որ զինյալ խմբավորումների դեմ իր գործողությունը չի համակարգվում «Հզբոլայի» կամ սիրիական բանակի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ