Ելակե ռահաթ լոխում՝ առանց օսլայի․ աննման արևելյան քաղցրավենիք


16:45 , 19 օգոստոս, 2017

Բաղադրությունը՝

1. Ելակը ուշադիր լվացեք և հարեք բլենդերով:

2. Երբ ելակը վերածվի միասեռ զանգվածի, ավելացրեք դոնդողը և թողեք փոքր-ինչ ուռչի:

3. Ստացված զանգվածին ավելացրեք 120գ շաքարափոշի և կես կիտրոն, լավ խառնեք:

4. Ելակի զանգվածով լի կաթսան դնել մեղմ կրակի վրա և դանդաղ խառնել, մինչև դոնդողը ամբողջովին կլուծվի: Ուշադիր եղեք, որ զանգվածը չեռա:

5. Կաթսան կրակի վրայից իջեցնելուց հետո թողեք, որ զանգվածը սառչի, այնուհետև 5-6 րոպե խառնեք հարիչով: Զանգվածը մի քիչ կխտանա, և գույնը կբացվի:

6. Վերցրեք կաղապարը, դրեք յուղաթուղթը և լցրեք ելակե զանգվածը:

7. 5-6 ժամ թողեք սառնարանում:

8. Սառչելուց հետո զգուշությամբ հանեք կաղապարից և կտրատեք, կարող եք նաև շաքարի փոշի ցանել: