Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչները հանձնվեցին «Հըզբոլլահի» գրոհայիններին. ԶԼՄ-ներ (Video)


15:27 , 19 օգոստոս, 2017

Լիբանանա-սիրիական սահմանի շրջանում գործող ահաբեկիչները դադարեցրել են կրակը և հանձնվել «Հըզբոլլահ»-ի ջոկատներին, որոնք մարտնչում են սիրիական բանակի կողմից:

Ինչպես հաղորդում է Al-Manar հեռուստաալիքը, գրոհայինները շրջապատվել են Զամրանի հսկիչ անցակետի մոտ: Նրանք բոլորը պատկանում են ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորմանը:

Առայժմ հայտնի չէ հանձնված ահաբեկիչների թիվը: Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհայինների հետ գերեվարվել է ԴԱԻՇ-ի էմիր Ահմեդ Վահիդ ալ-Աբդոն: