Գլուխը մի լվացեք տաք կամ նույնիսկ գոլ ջրով:
Երբ գլխամաշկը սառը ջրով եք լվանում, դա բացում է ծակոտիները և խթանում է արյան հոսքը դեպի մաշկ: Մազերն ավելի փայլուն կլինեն:
Ալոե վերայի հյութը խթանում է մազերի աճը և խնամում է գլխի մաշկը:
Ալոեի մի քանի տերև կտրեք, ամեն մեկը երկու մասի բաժանեք, որպեսզի հյութ առաջանա, ներմերսեք մազերի արմատների մեջ: Մերսումը կլավացնի արյան շրջանառությունը, ալոեի հյութն ավելի լավ կներծծվի:
Մի քիչ կոկոսի յուղ տաքացրեք 20 վայրկյան, քսեք գլխի մաշկին: Մաշկը նրբորեն մերսեք մատներով, որպեսզի յուղը ներծծվի մազարմատների մեջ:
Յուղը սնուցում է գլխի մաշկը և մաքրում է ֆոլիկուլները կուտակված ճարպից: Թողեք 30 րոպե, հետո լվացեք շամպունով: Պրոցեդուրան կրկնեք շաբաթական մեկ անգամ:
Արթնացնում է մազերի ֆոլիկուլները, վերականգնում է pH-ը, պաշտպանում է թեփից և մաշկի չորությունից, օգնում է քանդել մազերի թնջուկը: Մեկ ողողումը բավարար է, որ մազերը փայլեն:
Խնձորի քացախ օգտագործեք շամպունի փոխարեն, արդյունքը կզարմացնի: Պրոցեդուրան կրկնեք շաբաթական մեկ անգամ:
Մազաթափությունը հաճախ պայմանավորված է լինում սննդակարգում սպիտակուցի պակասով: Այս հնարքը կլավացնի պակասը և կյանք կտա մազերին:
Երկու ձվի սպիտակուցն առաձնացրեք դեղնուցից, հարեք և քսեք արմատներին: 30 րոպե անց լվացեք շամպունով, ձեր մազերը կփայլեն առողջությամբ:
Հնդիկները մազերի խնամքի համար շատ եթերայուղեր են օգտագործում: Լավագույն տեսակներն են նուշի, ժոժոբայի, ռոզմարինի, լավանդայի և ծոթրինի յուղերը: Դրանք հանում են ծակոտիներում կուտակված յուղը և վերականգնում են վնասված ֆոլիկուլները:
Այս յուղերը կարելի է իրար խառնել կամ կոկոսի յուղի հետ, հետո խառնուրդը քսել մազարմատներին: Թողեք մեկ ժամ, հետո լվացեք շամպունով:
Ամուր, առողջ մազերի ևս մեկ գաղտնիք է ջրի և քիմիայի հետ նվազագույն շփումը:
Մշտական լվացումը և շփումն օճառի և շամպունի հետ մազերը զրկում են եթերայուղերից և խախտում են մաշկի pH-ը, ինչը հանգեցնում է մազերի թափվելուն և սպիտակելուն: Մազերը շաբաթական 1-2 անգամից հաճախ չլվաք:
Д-պանտենոլը սինթետիկ վիտամին В5-ն է, որը վերականգնում է մազերի ֆոլիկուլները և բուժում է մազաթափությունը:
Պանտենոլը (փրփուրը կամ գելը) քսեք մաքուր մազերին՝ ուշադրությունը կենտրոնացնելով արմատների վրա: Կարելի է քսել նաև մազերի ամբողջ երկարությամբ՝ դրանք հարթեցնելու և ստատիկ էլեկտրականությունը վերացնելու համար: