Հայտնի է, թե ինչ պայմաններ է առաջարկել Բարսելոնան Կոուտինյոյի համար


14:10 , 19 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի»՝ անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի համար արված առաջարկի մանրամասները,- հաղորդում է «The Times»-ը:

Կատալոնական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 118.6 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն մերսիսայդցիները մերժել են այն:

«Բարսելոնան» պատրաստ էր միանգամից վճարել միայն 82.1 միլիոն ֆունտ, ևս 36.5 մլն՝ բոնուսների տեսքով: Այդ բոնուսները կարող էին ակտիվացվել հինգ տարվա ընթացքում: