Բագրատյանի ասածի մեջ միայն մի բանի հետ եմ համաձայն


14:10 , 19 օգոստոս, 2017
Բագրատյանի ասածի մեջ միայն մի բանի հետ եմ համաձայն՝ այն, որ մենք սիրում ենք ամեն ինչին հայկական հոմանիշներ հորինել և դրանով իսկ բարդացնել լեզուն և կոմունիկացիան (կներեք, հաղորդակցությունը) միմյանց և այլազգիների հետ։ 
Ասենք՝ ձեզանից քանի՞սն են առօրյայում ինտերնետին ասում համացանց կամ պրեզենտացիային (ծրագրին)՝ տեսակաշար։ 
Բլոքչեյնը դեռ Հայաստանում չի հայտնվել, բայց արդեն դարձավ բլոկշղթա։ Տենցա, տենցա, բլոկ բառն էլ էր պետք թարգմանել, որ ավելի խճճեն բոլորին։ 
Լեզուն պետք է պարզ լինի, որ գրավիչ լինի։