Tert.am-ը գրում է.
Լիբանանի բանակը Սիրիայի հետ հյուսիս-արևելյան սահմանին ռազմական գործողություն է սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ, հայտնում է Al Arabiya-ն:
Ավելի վաղ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումն ու Սիրիայի կառավարական բանակը հայտարարել էին, որ Սիրիայի տարածքից հարձակում է եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լիբանանի բանակի թիրախում են եղել ԻՊ-ի՝ Ռաս Բաալբեկ բնակավայրի հարևանությամբ գտնվող դիրքերը: Իսլամիստներին հարվածել են հրթիռներով, հրետանիով ու ուղղաթիռներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ