Իրան-Քուրդիստան առաջին պաշտոնական մեղադրանքները չուշացան


10:06 , 19 օգոստոս, 2017

Իրան-Քուրդիստան առաջին պաշտոնական մեղադրանքները չուշացան:

Քուրդիստանի զինված ուժերը՝ Փեշեմերգան, արձագանքել է Իրանի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամեդ Բաղերի՝ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի վերաբերյալ Թուրքիայում կատարած հայտարարությանը, ըստ որի՝ նա մեղադրում էր քրդական իշխանությանը Իրաքի տարածքային ամբողջությունը խախտելու և տարածաշրջանում լարվածություն մտցնելու մեջ և հավաստիացնում, որ հանրաքվեն չի կայանալու:
Քուրդիստանի Փեշմերգայի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Այս ջենթլմենի (Իրանի ԳՇ պետի) գործը չէ , թե Քուրդիստանն ինչ է անում: Սա Քուրդիստանի ժողովրդի օրինական իրավունքն է, և այդ հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես Քուրդիստանի ներքին գործերին խառնվելու փորձ: 
Անկախության հանրաքվեն Քուրդիստանի ժողովրդի օրինական իրավունքն է: Ոչ ոք, բացառությամբ Քուրդիստանի ժողովրդի, իրավունք չունի խոսելու այս հարցում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ: