Բարսելոնայի ահաբեկչության կասկածյալի պնդմամբ՝ իր անձնագիրը գողացել է իր 18-ամյա եղբայրը


14:00 , 18 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է.

Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալը հանձնվել է ոստիկանությանը՝ պնդելով, որ իր 18-ամյա եղբայրը գողացել է իր ինքնությունը հաստատող փաստաթղթերը:


Ոստիկանությունն այժմ որոնում է երիտասարդին, ով ենթադրվում է, որ պատասխանատու է Բարսելոնայի ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել ավելի քան 100 մարդ:


Ենթադրվում է, որ 18-ամյա Մուսա Ուքաբիրը գողացել է իր ավագ եղբոր ինքնությունը հաստատող փաստաթղթերը սպիտակ Renault ֆուրգոնը վարձելու համար, որով նա ավելի ուշ արագության տակ մխրճվել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի Լաս Ռամբլաս փողոցով զբոսնող հետիոտների մեջ:


Երիտասարդը, ով ծագմամբ Մարոկկոյից Իսպանիայի քաղաքացի է, սոցցանցերում ավելի վաղ հրապարակումներ էր արել «անհավատներին սպանելու» մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ