Շարմազանով. ԵՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են


13:30 , 18 օգոստոս, 2017

Panorama.am-ը գրում է.

«Ես պաշտոնապես չեմ լսել, չեմ տեսել, որ «Ելք» դաշինքը պատրաստ է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին:

Նրա խոսքով, դաշինքում առնվազն մեկ կուսակցություն կա՝  «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը ոչ հետընտրական, ոչ էլ նախընտրական փուլում պաշտոնական կարծիք, հստակ դիրքորոշում այդ մասին չի հայտնել:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում են «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

«Բայց սա իրենց խնդիրն է, սա զուտ «Ելք»-ի մասով: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա մենք չենք կարող սատարել այդ դիրքորոշմանը: Գտնում ենք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված  և արդյունավետ է: Առաջարկում ենք մեր գործընկերներին խոսել ոչ թե էմոցիաների և արտաքին քաղաքականության ճաշակի առաջնահերթությամբ, այլ փաստերով: Եթե մենք չմտնեինք Եվրասիական միություն, Հայաստանի բանջարեղենը, լոլիկն ու վարունգը պետք է Փարիզո՞ւմ վաճառեինք: Եթե մենք չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի կոնյակը, պիտի Ֆրանսիայո՞ւմ ու Մեծ Բրիտանիայո՞ւմ վաճառեինք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ