ԱՄՆ-ը և Ճապոնիան կարևոր են համարում Ռուսաստանի հետ երկխոսությունը


12:00 , 18 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը միակարծիք են այն բանում, որ Ռուսաստանի հետ երկխոսություն շարունակելը կարևոր է. հայտնում է Газета.ру-ն:

Կողմերի միջև բանակցությունների արդյունք հայտարարության մեջ Ռուսաստանի հարցը դարձել է առանձին թեմա: Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության համաձայն` Կոնոն և Թիլերսոնը հանգել են այն միասնական կարծիքին, որ, երբ միջազգային իրադրությունը բարդ է, կարևոր են Ռուսաստանի հետ երկխոսությունն ու շփումները: