«Հայկական ժամանակ». Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի նոր պաշտոնակատարը տնտեսագետ է


09:00 , 18 օգոստոս, 2017
«Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Շիրակի մարզպետի որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնում է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունին։ 

Գյումրիում պտտվող տեղեկություններով՝ Մեսրոպ Բզնունին նախկին ՀՅԴ-ական է, այժմ՝ անկուսակցական։ Մարզպետ Արթուր Խաչատրյանի այս որոշումը զարմացրել է մարզի բժիշկներին։  

Նրանցից մի քանիսը նշեցին, որ Բզնունին ոլորտի հետ գրեթե կապ չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է»,- գրում է «Հայկական ժամանակը»։