Բարսելոնայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի


00:40 , 18 օգոստոս, 2017

Բարսելոնայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի, սակայն դեռ հայտնի չէ՝արդյո՞ք տեղի ունեցածը կապ ունի Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին հայտնում է eleconomista.es-ն։

Դեպքը տեղի է ունեցել Դիագոնալ պողոտայի շրջանում: Չի բացառվում, որ վարորդը կարող է պարզապես կորցրած լինել կառավարումը։

Կատալոնական ոստիկանության 3 ներկայացուցիչների վիճակի մասին տեղեկություններ չկան։