Բարսելոնայի կենտրոնում միկրոավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ


21:00 , 17 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.
Բարսելոնայի սրտում՝ Ռամբլա կենտրոնական հետիոտն փողոցում, մինիվեն տեսակի մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ամբոխին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով 24 Horas իսպանական հեռուստաալիքը, ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը: Կատարվածի հետևանքով տուժածներ կան: Փակվել են հայտնի զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կայարանն ու խանութները:
Իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց չմոտենալ դեպքի վայրին, որտեղ գտնվում են «շտապ օգնության» մեքենաները: Բժշիկներն օգնություն են ցուցաբերում տուժածներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: