Զախարովան նշել է, որ Ռուսաստանն իր կողմից անում է ամեն բան, որպեսզի կայունացնի իրավիճակը և պայմաններ ստեղծի բանակցային գործընթացի շարունակման համար: «Հենց այդ մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ»,- ասել է նա:
Զախարովան նաև հայտնել է, որ ներկայումս համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ: «Խորհրդակցությունները կշարունակվեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում»,- նշել է նա: