5 վնասակար մթերքներ, որոնք արագացնում են ձեր ծերացման գործընթացը. բացառեք դրանք ձեր սննդակարգից


21:15 , 18 օգոստոս, 2017

#1 Տրանս-ճարպեր

Ամենից շատ վնասակար տրանս-ճարպեր պարունակում են պոպկորնը, կարտոֆիլ ֆրին, խանութից գնված քաղցրավենիքը (թխվածքներ, տորթեր, բլիթներ և այլն), չիպսերը, կրեկերները, մարգարինը և այլն: 

#2 Գլյուկոզա-ֆրուկտոզային սիրոպ

Գլյուկոզա-ֆրուկտոզային սիրոպը շաքարի էժան փոխարինիչ է, որը հաճախ օգտագործում են խանութներում վաճառվող թխվածքներում, գազավորված և զովացուցիչ ըմպելիքներում և կոնսերվացված մթերքներում: Այս սիրոպի օգնությամբ արտադրողները բարելավում են իրենց արտադրանքի համը՝ այն ավելի գրավիչ դարձնելով:

#3 Զտված աղ

Աղը վնասակար է, այն օրգանիզմում է պահում ջուրը, իսկ դրա չափից դուրս շատ կիրառումը հիպերտոնիայի առաջացման հիմնական պատճառներից է: Անալի սնունդը միայն սկզբում է անհամ թվում, ժամանակի հետ դուք կսովորեք սննդի բնական համին:

#4 Վերամշակված միս

Խանութներում վաճառվող մսային մթերքների մեծ մասը (երշիկներ, նրբերշիկներ, ապխտած միս, բեկոն և այլն) պարունակում են մեծ քանակությամբ վնասակար կոնսերվանտներ: Նման մթերքների չափից դուրս շատ օգտագործումը կրճատում է օրգանիզմում կոլագենի արտադրությունը, որը մաշկի երիտասարդությունը, գեղեցկությունը և առաձգականությունը ապահովող սպիտակուց է:

#5 Ալկոհոլ

Ալկոհոլը մեծապես ներգործում է լյարդի վրա, քանի որ հենց այն է վերամշակում և չեզոքացնում տոքսինները: Ալկոհոլի չափից դուրս գործածման պարագայում լյարդը չի հասցնում վերամշակել բոլոր տոքսինները, ինչի արդյունքում առաջանում են կնճիռներ և պզուկներ: