Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորն իրեն շղթայել է հնագույն քաղաքի պարիսպներից՝ փորձելով պաշտպանել այն ավերումից


16:48 , 17 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.
 Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Բաթմանից ընտրված պատգամավոր Մեհմեդ Ալի Ասլանն ինքն իրեն շղթայել է Բաթմանում գտնվող Հասանքեյֆ հնագույն քաղաքի պարիսպներից՝ ի նշան դրա ոչնչացման դեմ բողոքի, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
 Նշենք, որ Հասանքեյֆի պարիսպների՝դինամիտներով պայթեցումներն Անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունն արդարացնում է տվյալ պարիսպների վրա առկա քարերի՝ շրջապատի համար ներկայացրած վտանգի առկայությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։