Վրաստանում հայ է ջրահեղձ եղել


16:30 , 17 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի փրկարարները Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի, որը որոնվում էր նախորդ օրվանից. հայտնում է Новости-Грузия-ն:

Մահացածը Հայաստանի քաղաքացի էր, բնակվում էր ՌԴ-ում, Վրաստան էր մեկնել` հանգստանալու:

Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու մասին 115-րդ հոդվածով: