Եռակողմ համագործակցություն՝ ագրովերամշակման ոլորտում


14:48 , 17 օգոստոս, 2017

Panorama.am-ը գրում է.

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով այսօր եռակողմ հուշագիր է ստարագրվել։ 

Գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այն ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը։

«Ծրագրով վերամշակման ոլորտում գործող ընկերություններին պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ