Ռուս օլիգարխի և մոդելի շռայլ հարսանիքն ու հարսի $10.5 միլիոն արժողությամբ 70-կարատանոց մատանին


19:15 , 17 օգոստոս, 2017

Ռուս օլիգարխ Օլեքսեյ Շապովալովն ամուսնացել է մոդել Քսենյա Ցարիցինայի հետ, ում հետ արդեն 5 տարի է՝ միասին են և 2 երեխա ունեն: Օլիգարխն իր սիրելի հարսնացուին նվիրել էր $10.5 միլիոն արժողությամբ 70-կարատանոց մատանի, որի փայլը պարզապես կուրացնում է նայողներին:

Հարսանիքը տեղի է ունեցել Барвиха Luxury Village ռեստորանում, որը տեղակայված է Մոսկվայի Ռուբլյովկա թաղամասում: Մոդելը կրել է 2 հիասքանչ և շքեղ հարսի զգեստ: Հարսանիքին ելույթ են ունեցել ռուս երգչուհի Պոլինա Գագարինան, Լենինգրադ խումը, ինչպես նաև հրավիրված ակրոբատներ: