Սենթ Լուիս. Լևոն Արոնյանի վստահ հաղթանակն արագ շախմատի մրցաշարում


11:00 , 17 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացել է արագ շախմատի մրցաշար, որում հաղթել է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով հաղթել է կուբացի Լենյեր Դոմինգեսին: Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր և միանձնյա դարձել մրցաշարի հաղթող:

Այսօր կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը, որը բաղկացած կլինի 18 տուրից: