Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները կրկին լարվելու միտում ունեն


09:14 , 17 օգոստոս, 2017

Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները կրկին լարվելու միտում ունեն: Անկարան դիվանագիտական նոտա է հղել Բեռլինին` պահանջելով, որ 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կասկածյալ Ադիլ Օքսուզին արտահանձնեն Թուրքիային, քանի որ ունեն տեղեկություն, որ նա գտնվում է Գերմանիայում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նաև ակնարկել է նրա մասին, որ Գերմանիան իրենցից թաքցրել է հետախուզման մեջ գտնվող Ադիլ Օքսուզին և չի համագործակցել թուրքական իշխանության հետ: Գերմանական կողմն առայժմ չի պատասխանել Թուրքիային: