Թունավորված հավկիթներ են հայտնաբերվել նաև Գերմանիայում


18:42 , 16 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.

Գերմանիայում շուրջ 11 միլիոն հավկիթի մեջ ֆիպրոնիլ կոչվող միջատասպան թույն է հայտնաբերվել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

«10,7 միլիոն, սա Գերմանիայում այն հավկիթների քանակն է, որոնց մեջ հայտնաբերվել է ֆիպրոնիլ»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ֆիպրոնիլի հետքերով հավկիթներ են հայտնաբերվել 15 պետություններում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։