Բելգիայում պատրաստել են ավանդական հսկա ձվածեղ՝ չնայած հավկիթների հետ կապված սկանդալին


00:00 , 17 օգոստոս, 2017

Բելգիայի Մալմեդի քաղաքում պատրաստել են ավանդական հսկա ձվածեղ՝ չնայած միջատասպան ֆիպրոնիլով հավկիթների թունավորման հետ կապված սկանդալին։

Հաղորդվում է, որ ձվածեղի պատրաստման համար օգտագործվել է մոտ 10 հազար հավկիթ։ Այն կկշռի մոտ 1.5 տոննա։ Ձվածեղը պատրաստել են 4 մ տրամագծով թավայում։

Ձվածեղը պատրաստել են արդեն 22-րդ անգամ։ Կապված հավկիթների թունավորման սկանդալի հետ՝ օգտագործվող մթերքը ստուգվել է Սննդի անվտանգության դաշնային ծառայության կողմից։

Картинки по запросу