Մումբայի փողոցներում կապույտ շներ են հայտնվել


00:20 , 17 օգոստոս, 2017

Մումբայի փողոցների թափառող շները կապույտ գույն են ստացել տեղի գետում լողալուց հետո։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ հղում անելով կենդանիների տեղի պաշտպանների հայտարարությանը։ Հաղորդվում է, որ արտաքին տեսքի փոփոխությունը կապված է ջրամբարի՝ արդյունաբերական թափոններով աղտոտման հետ։ Կենդանիների պաշտպանները հաշվվել են կապույտ մորթե ծածկույթով առնվազն 5 շուն։ Նրանք խնդրել են իշխանություններին քայլեր ձեռնարկել ընդդեմ գետն աղտոտող ձեռնարկությունների։