Թրամփը գովել է Կիմ Չեն Ընին


17:10 , 16 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը  իմաստուն է վարվել`հրաժարվելով  Գուամ կղզում ավիահարվածներ հասցնելու պլանից. հայտնում է Газета.ру-ն:

«Կին Չեն Ընը շատ իմաստուն և խոհեմ որոշում է կայացրել: Դրա այլընտրանքն անընդունելի և աղետալի կլիներ»,- գրել է նա իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ ղեկավարը սպառնացել էր հարվածներ հասցնել Գուամ կղզուն, այնուհետև հետաձգել էր ծրագիրը: