Մակրոնն Էրդողանին իր անհանգստությունն է հայտնել ֆրանսիացի ուսանողի ձերբակալության վերաբերյալ


14:30 , 16 օգոստոս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում ֆրանսիացի ուսանող Լուպ Բուրոյի ձերբակալությանը:

Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհանգստացած է ուսանողի կալանավորմամբ :

Մակրոնը հույս հայտնել, որ Բուրոյին հնարավորություն կտրվի վայրկյան առաջ իր հայրենիք վերադառնալ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ թեմայի վերաբերյալ ևս մեկ զրույց ունենալ: