Արևմտյան «դեմոկրատիան» բավականին շատ բան ունի սովորելու արևելյան «բռնապետությունից»


12:42 , 16 օգոստոս, 2017

ԻԻՀ խորհրդարանում ընթանում են ակտիվ քննարկումներ, հարց ու պատասխաններ, ընդդիմացող, քննադատող և պաշտպանող տեսակետներ ու ելույթներ նախագահ Հ․ Ռուհանիի կողմից առաջարկված կառավարության վերաբերյալ։

Պատահում է նաև, որ կոնկրետ նախարարության համար առաջարկված թեկնածուն չի համապատասխանում Խորհրդարանի պահանջներին և մերժվում է։

Տպավորություն է, թե ընթանում է ատենախոսության պաշտպանություն, ոմանք կտրվում են, գործերը խորհուրդը հետ է ուղարկում, վրիպակներն ու թերությունները ուղղվում են և նորից առաջարկվում, իսկ ոմանք՝ հաջողությամբ պաշտպանում։

Արևմտյան «դեմոկրատիան» բավականին շատ բան ունի սովորելու Արևելյան «բռնապետությունից»։