Թենիս. Խաչանովը հաղթել է Դիեգո Շվարցմանին


10:50 , 16 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարել է Ցինցինատիում ընթացող մրցաշարի առաջին շրջանը` հաղթելով արգենտինացի Դիեգո Շվարցմանին` 6:1, 1:6, 6:3 հաշվով:

Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 39 րոպե: 21-ամյա Կարենն իր ակտիվում գրանցել է 4 բրեյք և 6 էյս: 

Նշենք, որ մրցաշարի երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը կչափի իտալացի Թոմաս Ֆաբիանոյի հետ: