Մխիթարյան. Կփորձենք ՄՅՈւ-ին վերադարձնել նախկին մակարդակին


22:00 , 15 օգոստոս, 2017
Armsport.am-ը գրում է.
 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի առաջիկա նպատակների մասին:
 «Ակումբը միշտ էլ կունենա վերելքներ և անկումներ: Կարծում եմ` վերջին շրջանում մենք այդքան էլ լավ տեսք չենք ունեցել, սակայն հուսով եմ, որ ամեն ինչ կփոխվի:
 Կփորձենք անել ամեն բան, որպեսզի ակումբին վերադարձնենք նախկին մակարդակին: Դա հեշտ խնդիր չէ, սակայն մենք կփորձենք»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: