10 րոպե լռության ձայնագրությունը մեծ ժողովրդականություն է վայելում iTunes-ում


22:00 , 15 օգոստոս, 2017

iTunes-ում մեծ ժողովրդականություն է սկսել վայելել A a a a a Very Good Song ստեղծագործությունը, որն իրենից ներկայացնում է 10 րոպե լռություն։ Այս մասին հայտնում է Independent-ը։

Օգտատեր Սամիր Մեզրահին այդ «ստեղծագործությունը» թողարկել է մեկ շաբաթ առաջ։ Նա այդ կերպ ցանկացել է լուծել Apple iTunes-ի օգտատերերի խնդիրներից մեկը։ Երբ iPhone-ը միանում է ավտոմեքենայի երաժշտական համակարգին, մեխանիկորեն միանում է այբբենական կարգով առաջին երգը։

«Լռությունը» ներկայումս iTunes-ում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը, արժեքը 1.02 դոլար է։