Մխիթարյան. Զարմացած եմ, որ Չելսին վաճառեց Մատիչին


12:50 , 15 օգոստոս, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ է մնացել ակումբի ամառային տրանսֆերներից։

«Ցանկանում եմ ընդգծել ոչ միայն Մատիչին, այլև Լինդելյոֆին և Լուկակուին։ Նրանք շատ լավ խաղացողներ են։ Մատիչը դաշտում կատարում է հսկայական ծավալի աշխատանք, պայքարում է բոլոր գնդակների համար։