Իրաքը սկսել է ռմբակոծել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող քաղաքը


12:10 , 15 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Իրաքը սկսել է ռմբակոծել Թալ Աֆար քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ. հայտնում է Газета.ру-ն:

Իրաքի ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ցամաքային գործողությունը կմեկնարկի ռմբակոծություննից անմիջապես հետո:

Թալ Աֆարը գտնվում է Մոսուլից 80 կմ դեպի արևմուտք: