ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի ու Հորդանանի սահմանին գտնվող փախստականների վիճակով


11:40 , 15 օգոստոս, 2017

Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն անհանգստացած են Հորդանանի հետ Սիրիայի հարավային սահմանային ճամբարում գտնվող 50 հազար փախստականների վիճակով: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը հայտնել է, որ  նրանցից մեծ մասը երեխաներ ու կանայք են:

«Վերջին օրերին հաղորդվել են այդ շրջանում ավիահարվածների մասին, ամեն ինչ ավելի վտանգավոր է»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ