ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը հրդեհաշիջումը կսկսի լուսաբացին


22:20 , 14 օգոստոս, 2017

Հիմնվելով հայ և ռուս մասնագետների՝ ՀՀ ՊՆ ուղղաթիռով Խոսրովի արգելանոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա՝ որոշում է կայացվել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին:

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը գտնվում է «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ լիցքավորվում է ջրով և նախապատրաստվում առավոտյան թռիչքին: