Բիգ Բենի ժամացույցը չի զնգա մինչև 2021 թվականը


21:02 , 14 օգոստոս, 2017

Բրիտանական խորհրդարանի Բիգ Բեն ժամացույցը չի զնգա առաջիկա 4 տարին՝ կապված վերանորոգման աշխատանքների հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Համայնքների պալատին։

Սկսած օգոստոսի 21-ից՝ 13.7 տոննա կշռող ամենամեծ զանգը կանջատվի ժամային մեխանիզմից։ Զանգը տեղադրվել էր 1859 թվականին։

Աշխատանքների իրականացման ժամանակ կդադարեն զնգալ նաև 4 զանգակները, որոնց ձայնը լսելի է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։ Չնայած վերանորոգման աշխատանքներին՝ Բիգ Բենի զնգոցը հնարավոր կլինի լսել Ամանորին։