Դի Կապրիոն կմարմնավորի դա Վինչիին


19:50 , 14 օգոստոս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն ֆիլմում կմարմնավորի Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիին:

Դի Կապրիոյի համար այս դերն ինչ-որ առումով խորհրդանշական է, քանի որ, ընտանեկան լեգենդի համաձայն, ապագա դերասանի մայրը նրա անունն ընտրել է իտալացի նկարչի նկարներն ուսումնասիրելիս:

Դի Կապրիոն նաև այս պատմական կինոժապավենի պրոդյուսերն է, հաղորդում է Life.ru-ն: Հայտնի է դարձել նաև, որ ֆիլմի սյուժեն հիմնված է ամերիկացի լրագրող Ուոլթեր Այզեքսոնի գրքի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։